AIESEC կազմակերպության FLY ծրագիրը անցկացվեց նաև ՀՊՏՀ վարժարանում

ՀՀ կենտրոնական բանկը AIESEC միջազգային կազմակերպության հետ համատեղ անցկացնում է պատանիների և երիտասարդների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված FLY ծրագիրը:
Ծրագրի հիմնական խնդիրն է պատանիներին և երիտասարդներին հասանելի դարձնել անձնական ֆինանսների կառավարման կարևորությունը:
Ծրագրին մասնակցեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի աշակերտները:Սեմինարները վարեցին տարբեր երկրներից ֆինանսական կամ տնտեսագիտական կրթություն ունեցող երիտասարդներ՝ ապահովելով միջմշակութային երկխոսություն ու փորձի փոխանակում:Սեմինարները անցկացվեցին անգլերեն լեզվով:
Ծրագրի ավարտից անմիջապես հետո կազմակերպիչները մասնակիցներին հանձնեցին վկայագրեր:




Brain-Ring մրցույթի հաղթական ավարտը

Մայիսի 4-ին << Էլիտ պլազա >> բիզնես կենտրոնում կայացավ «տնտեսագիտություն» առարկայի շրջանակներում կազմակերպվող Brain-Ring մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ հաղթող ճանաչվեց Շիրակի մարզը ներկայացնող մեր թիմը: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց ՀՀ Կենտրոնական բանկի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) համատեղ նախաձեռնությամբ: Շնորհավորում ենք մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ:






ՀՊՏՀ Գյումրու մ/ճ հենակետային վարժարան X դ և V դասարաններ

«Եղեռնը վերապրած սփյուռքահայ  բանաստեղծներ» խորագրով գրական ցերեկույթ` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին