1988թ. մարտի 28-ից ամբողջ աշխարհում նշվում է ֆրանկոֆոնիայի միջազգային տոնը: 2009թ-ից ՀՀ-ում անցկացվում է ֆրանկոֆոնիայի օրերը: Վարժարանում նույնպես նշվեց այդ միջազգային տոնը: 2012թ. ուստարվանից ուսուցանվում է ֆրանսերեն լեզու` որպես երրորդ օտար լեզու: Կազմակերպվեց միջոցառումների շարք <<Կեցցե ֆրանս-հայկական բարեկամությունը և ֆրանկոֆոնիան>> խորագրով: Ներկա էին CREFECO (Centre regional francophone l'Europe centrale et orientale) կենտրոնական ԵՎրոպայի արևելյան երկրների ֆրանկոֆոնիայի կենտրոնի ներկայացուցիչներ` տիկին Մարի-Քրիստին Ռոշմանը և տիկին Պտրիցիա Պիսոննյեն,որոնք Շիրակի մարզում անցկացրեցին դասընթացներ ֆրանսերեն ուսուցանող ուսուցիչների դասավանդման որակը կատարելագործելու և առարկայի շրջանակներում գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով: Նրանք շատ բարձր գնահատեցին աշակերտների լեզվական ունակությունները և անկաշկանդ վերարտադրելու հնարավորությունը:

No comments:
Post a Comment