ԳՅՈՒՄՐՈՒ ՀՊՏՀ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՆԱՌԱ ՉԱԽՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ


Սիրելի' շրջանավարտներ, շնորհավորում եմ` կյանքի կարևոր այս իրադարձության առթիվ: Դուք այսօր հրաժեշտ եք տալիս հարազատ դարձած կրթօջախին` այստեղ թողնելուվ ձեր պատանեկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու եք մշտապես : Դուք թևակոխում եք կյանքի այնպիսի շրջան, որտեղ ձեզանից պահանջվելու է լինել առավել պատասխանատու և խոհեմ:
Աշխատե'ք հարստացնել ու խորացնել ձեր գիտելիքները կյանքի տարբեր բնագավառներում,  հաստատուն քայլեք ձեր նախընտրած ճանապարհով, դարձե'ք բարձրակարգ մասնագետներ:
   Սիրելի' շրջանավարտներ ձեր, ուսուցիչները և ծնողները արել են ամեն ինչ` անհոգ ու երջանիկ ձեր մանկությունն ապահովելու համար: Իրենց հոգու կրակով լուսավորել են ձեր միտքը: Ձեզ հետ կապված հույսերի իրականացումը թող լինի ձեր երախտագիտությունը:
      Խոսքս ավարտում եմ` մաղթելով բարի երթ, անձնական հաջողություն և բարձունքների նվաճում:

No comments:

Post a Comment