ԸՆԹԵՑԱՆՈՒԹՅԱՆ ՕԼԻՄԻԱԴԱ 2014

«Ընթերցման օլիմպիադա 2014» մրցույթին ՀՊՏՀ հենակետային վարժարանը ևս իր մասնակցությունն ունեցավ: Միայն VI դասարանցիների համար նախատեսված օլիմպիադայի դպրոցական փուլը վարժարանում անցկացվեց հունվարի 24-ին: Օլիմպիադայի մասնակից վեց աշակերտներից հատկապես երկուսը աչքի ընկան ընթերցանությամբ, ճիշտ շեշտադրումներ անելու կարողությամբ: Արդյունքում Ստաֆիկ Արտակի Չախոյանը (I տեղ) և Աշոտ Պետրոսի Ղարիբյանը (II տեղ) կմասնակցեն «Ընթերցման օլիմպիադա 2014-ի» մարզային փուլին:


No comments:

Post a Comment