Սեպտեմբերի 20-ին Գյումրիում կայացավ MasterPeace Armenia կազմակերպության կողմից նախաձեռնված խաղաղության միջազգային օրվան նվիրված մեծ միջոցառում: Միասնական քայլերթին և կենտրոնական հրապարակում տեղի ունեցած շուրջպարին ակտիվ մասնակցություն ունեցան նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի աշակերտները:
Մեր տաղանդաշատ աշակերտները, ինչպես միշտ,գտնվում էին համաքաղաքացիների ուշադրության կենտրոնում: Շուրջպարից անմիջապես հետո ՀՊՏՀ վարժարանի սաները հանրությանը ներկայացրին մի շարք հայրենասիրական-ազատագրական պարեր` Թամզարա, Մշո Խըռ, Լուտկի, Քերծի, Յարխուշտա: Մի խոսքով` այս անգամ ևս ՀՊՏՀ վարժարանը փայլեց իր բազմաշնորհ սաների շնորհիվ:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ և տեսանյութ:












No comments:
Post a Comment